«Մենք էլ, երբ ստանում ենք նման փաստաթուղթ, արձագանքի ձեւավորումը պահանջում է որոշակի ժամանակ»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը:
Նա նշել է, որ խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքի 3 շրջափուլ է տեղի ունեցել:
«Վերջերս Ադրբեջանին ենք փոխանցել նաեւ սահմանների սահմանագծման հանձնաժողովների աշխատանքների կանոնակարգի նախագիծ: Սպասում ենք դրա վերաբերյալ Ադրբեջանի առաջարկին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ կոմունիկացիաների բացման, սահմանային անվտանգության ապահովման նախկինում արված բոլոր առաջարկները շարունակում են մնալ ուժի մեջ: