ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի./ԱՌԿԱ/. 2023թ.–ին ակնկալվում են տեղաշարժեր ԵՄ–ի հետ առանց վիզայի ռեժիմի հարցում, հայտարարեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը։
Հինգշաբթի խորհրդարանում նա նշեց, որ գործընթացը դանդաղել է Ուկրաինայի հետ կապված իրավիճակի կապակցությամբ, ինչի պատճառով առաջացել են միգրացիոն ռիսկեր, ինչպես նաև նրանով, որ որոշ երկրներ դրսևորում են զուսպ դիրքորոշում այս հարցի շուրջ։
«Միաժամանակ այդ հարցը մնում է մեր օրակարգում։ Իրավիճակը շարունակում է մնալ ոչ այնքան բարենպաստ, բայց, իմ կարծիքով, կլինեն որոշակի տեղաշարժեր գալիք տարում», – ասաց նա։–0–