Добавить новость

Собянин: Льготное кредитование инвесторов позволит построить 300 объектов спорта

В Индии мужчина насмерть закусал змею за то, что она на него напала

В России впервые пройдет оценка компетенций школьных учителей

Ефимов: многофункциональный центр в Коммунарке будет достроен в этом году

Новости сегодня

Новости от TheMoneytizer

«Լեռնեցի». հայկական արշավական կոշիկների ստեղծման պատմությունը

«Հայրենիքը սիրելու համար այն ճանաչել է պետք, ճանաչելու համար՝ ճանապարհորդել», - ասում է Անահիտ Միքայելյանն, ով 21 տարի Կիպրոսում ապրելուց հետո 2021թ.-ին Հայաստան է տեղափոխվել: Լեռնային ու արշավական բազմաթիվ երթուղիներ ունեցող Հայաստանում, Անահիտն ու նրա գործընկերը՝ Գարուշ Բաբայանը, հայկական արշավական կոշիկների արտադրություն են հիմնել:

Անահիտն ասում է՝ բիզնեսը հաջողված կլինի, եթե «Լեռնեցի» կոշիկները հնարավորինս շատ «ճամփորդեն», լինեն Հայաստանի սար ու ձորերում՝ «օգնելով» մարդկանց ճանաչել ու սիրել Հայաստանը:

«Ինձ մեղադրում էի, որ Հայաստանում չեմ»

Ծնունդով Գյումրիից եմ: 21 տարի Կիպրոսում ապրելուց հետո ընդամենը 2 օրում որոշեցի վերադառնալ Հայաստան: Որքան էլ տխուր է հնչում, բայց տեղափոխվելուս «մոտիվացիան» 2020թ. պատերազմն էր: Շատ էի ուզում այստեղ լինել, ինչ-որ կերպ աջակցել:

Տեղափոխվելուս առաջին տարին բարդ էր: Մարդկանց մոտ ծանր, դեպրեսիվ տրամադրություն էր, բայց հավատացեք՝ այստեղ ինձ շատ ավելի թեթեւ էի զգում, քան Կիպրոսում: Հեռվից տեղի ունեցածը վերապրելը շատ դժվար էր: Ապրումները կրկնապատկում էր մեղքի զգացումը, որ հեռու ես, Հայաստանում չես: Տեղափոխվելուց հետո այդ «մեղադրանքն» ինչ-որ չափով լռեց:

Հայաստան եկա 2021թ. հունվարին՝ «Ի գործ» ծրագրով: Կիպրոսում ավարտել էի Մելքոնյան կրթական հաստատությունը, Կիպրոսի Եվրոպական համալսարանում ստացել տնտեսագետի մասնագիտություն, աշխատել մի շարք բիզնեսների հետ:

Հայաստանում սկսեցի աշխատել Էկոնոմիկայի նախարարությունում՝ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում, իսկ մեկ տարի անց որոշեցի տեղափոխվել մասնավոր հատված ու նաեւ սեփական բիզնես հիմնել:  

Լինել «Լեռնեցի»

Գարուշ Բաբայանին ճանաչում էի մինչեւ Հայաստան տեղափոխվելը: Նա Գառնիից է եւ իրենց ընտանիքն ավելի քան 30 տարվա փորձ ունի կոշկակարության մեջ:

Գարուշը նաեւ լեռնային ուղեկցորդ է ու լուսանկարիչ, այնպես որ սեփական փորձով գիտեր՝ հայկական շուկայում արշավական կոշիկների բաց կա: Արտադրություն սկսելու վերաբերյալ քննարկումներին սկզբում մի քիչ թերահավատորեն էի մոտենում, բայց ուսումնասիրելով հասկացա՝ տեղական արշավական կոշիկների արտադրություն չկա: Այսպես ստեղծվեց «Լեռնեցի»-ն:

Անվան վրա երկար չենք մտածել, Գարուշն ասաց՝ «մենք լեռներում ենք, մեր գործի սիրտը լեռներում է», հետեւաբար «Լեռնեցի»-ն միանգամից հաստատվեց:

Մեր արտադրամասը Գառնիում է: Այս պահին արտադրության վրա հինգ մարդ է աշխատում, բայց առաջիկայում նախատեսում ենք ընդլայնվել:

Դիզայնով ու արտադրական բոլոր գործընթացներով զբաղվում են Գարուշն ու իր հայրը:

«Լեռնեցի» կոշիկների վաճառքը դեռեւս միայն առցանց ենք իրականացնում՝ մեր էջերի միջոցով:

Հումքն ու մոդելները

Քանի որ Գարուշը լեռնային ուղեկցորդ է, նա եւ մեր լեռնագնաց, արշավական ընկերները կոշիկների առաջին փորձարկողներն են: Շատ ուշադիր լսում ենք բոլոր կարծիքներն ու արտադրանքը կատարելագործում ենք ամեն օր: Նկատել եմ, որ Հայաստանում մարդիկ վատ են վերաբերվում քննադատությանը, միանգամից «սրտին մոտ» են ընդունում: Մեզ մոտ հակառակն է. անպայման հարցնում ենք, խնդրում, որ գնորդն անկեղծորեն ասի իր կարծիքը: Կարծում եմ՝ սա կատարելագործվելու, աճելու կարեւորագույն բաղադրիչ է:

Այսօր «Լեռնեցի»-ն արտադրում է եւ՛ կանանց, եւ՛ տղամարդկանց արշավական կոշիկներ՝ 37-ից 45 չափսերով: Առաջիկայում փորձելու ենք համաձայնության գալ Իրանի մեր գործընկերների հետ, որտեղից ներկրում ենք տակացուները, որպեսզի ունենանք նաեւ 36 չափսի կոշիկներ:

Մեզ համար սկզբունքային էր, որ կոշիկներն ամբողջությամբ հայկական լինեն՝ հումքից մինչեւ արտադրություն, բայց մեզ անհրաժեշտ քանակի ու որակի տակացուներ Հայաստանում գտնելը խնդիր էր: Արշավական կոշիկների դեպքում տակացուն ամենակարեւոր բաղադրիչներից է: Հայաստանում կան որակյալ արտադրողներ, բայց քանակապես դրանք քիչ են ու այսպիսի մատակարարման դեպքում դժվար է անել ստանդարտ գործընթացներ: Օրինակ՝ դիմում ենք մեր գործընկերներին Իրանում եւ իրենց համար խնդիր չէ մեզ միանգամից 1000 տակացու առաքել: Բիզնեսում շատ կարեւոր է իմանալ, որ այս կամ այն բաղադրիչի մատակարարման հետ կապված խնդիր չի լինի, կարող ես հույս դնել գործընկերոջդ վրա: Ի դեպ, այս գործընկերները մեզ հրավիրել են Իրան՝ իրենց նոր մասնաճյուղի բացմանը մասնակցելու: Այնպես որ, «Լեռնեցի»-ն արդեն արտերկրի հետ է կապեր հաստատում: Շատ ուրախ կլինենք գտնել տակացուներ արտադրող հայկական ընկերություն, որի հետ կկարողանանք նույնկերպ աշխատել: Հետագայում, գուցե, կփորձենք ներդրումներ գտնել ու հիմնել նման արտադրություն: 

Մեր կողմից այսօր օգտագործվող տակացուները շատ որակյալ են: Դրանք պոլիուրեթանից ու թերմոպլաստիկից են: Կաշին հայկական է: Կոշիկի դիմացի ու հետեւի հատվածում կաշին ավելի հաստ է, որպեսզի պաշտպանի ոտքի դիմացի հատվածն ու կրունկը: Ներսում եռաշերտ կտոր է, որն ապահովում է ջրակայունություն, ցուրտ սեզոնին ոտքը տաք է պահում, իսկ շոգին՝ թույլ տալիս, որ շնչի: Կոշիկի երկայնքով կա ռետինե շերտ, որը լեռ բարձրանալու ժամանակ պաշտպանում է կաշին:

«Ինչպե՞ս կարող ես սիրել հայրենիքը, եթե այն չես ճանաչում»

Գնային առումով ամեն կերպ փորձել ենք այնպես անել, որ մեր արտադրանքը հասանելի լինի միջին եկամուտ ունեցող մարդկանց: Մանրածախ վաճառքի դեպքում տարբեր մոդելների արժեքը 26 900 դրամից 35 900 դրամ է: Կարծում եմ՝ արշավական կոշիկների համար միջին գին է:

«Լեռնեցի»-ն չենք հիմնել բացառապես որպես բիզնես: Այս ամենի հիմքում շատ ավելի կարեւոր նպատակ ենք դրել: Կարող է մի քիչ պաթոսային հնչել, բայց ցանկանում ենք նոր սերնդին ավելի հայրենասեր դարձնել, սովորեցնել կարեւորել ու սիրել սեփական երկիրը: Ինչպե՞ս կարող ես սիրել հայրենիքը, եթե այն չես ճանաչում: Մեր հայրենիքում մեծամասամբ լեռներ են եւ հայրենիքը, լեռները սիրելու համար, պետք է գնալ լեռներ, իսկ լեռներ գնալու կարեւորագույն պարագաներից մեկն արշավական ճիշտ կոշիկներն են:

Զինվորական կոշիկների արտադրություն

2022թ. մարտին Երեւանում մասնակցեցինք ArmHiTech ցուցահանդեսին: Զինվորական հանդերձանքի արտադրությամբ զբաղվող մեր գործընկերներից մեկն առաջարկեց ներկայանալ մեկ տաղավարով՝ զինվորական հագուստ եւ կոշիկ:

Համաձայնեցինք ու հենց ցուցահանդեսի համար կարեցինք «Լեռնեցի»-ի առաջին զինվորական մոդելը: Հիմա աշխատում ենք նաեւ այս ուղղությամբ ու առաջիկայում մեր ուժային կառույցներին կներկայացնենք մի քանի մոդել: Շատ կցանկանանք համագործակցել:

ArmHiTech ցուցահանդեսի ընթացքում ինձ համար շատ նշանակալի դեպք եղավ: Մեր տաղավարին մոտեցավ մի տատիկ ու սկսեց ուշադրությամբ զննել ցուցադրված զինվորական մոդելը: Քանի որ տարբերվում էր նման ցուցահանդեսների հիմնական այցելուներից, մոտեցա ու հարցրեցի՝ ինչո՞ւ է հատկապես զինվորական կոշիկներով հետաքրքրվում:  

-Երեւի զինվոր թոռնիկ ունե՞ք, - հարցրեցի:

Պատասխանեց.

-Հիշո՞ւմ եք, պատերազմի ավարտից որոշ ժամանակ անց անտառում փրկված զինվորների խումբ գտան, որ տասնյակ օրեր մնացել էր թշնամուն անցած տարածքում՝ առանց սննդի ու անհրաժեշտ այլ պարագաների: Թոռս նրանցից մեկն էր: Բանակային կոշիկները չէին պաշտպանել նրան ու ցրտահարության պատճառով կորցրեց ոտքերը: Հույս ունեմ՝ ձեր այս կոշիկները մի օր ինչ-որ այլ զինվորի կյանք կփրկեն:

Նման պահերը չափազանց հզոր ազդակ են տալիս, որ պետք է շարունակես սկսածդ:

Սպասելիքների, քննադատության ու կայունության մասին

Ինչպես արդեն ասացի՝ Հայաստան տեղափոխվելուս առաջին տարին բավական բարդ էր: Չեմ ուզում քաղաքականության մասին խոսել, բայց սպասում էի, որ պատերազմից հետո մարդիկ ավելի համախմբված կլինեն, որ այդ ցավոտ հարվածը մեզ «դաս կլինի», բայց ինձ համար շոկային էր տեսնելը, որ այդպես չեղավ: Նման իրավիճակներից հետո, ըստ իս, պետք է ընդունել սխալներն ու սկսել ուղղել դրանք, կատարելագործվել, հզորանալ: Բայց մենք դեռեւս նույնիսկ սխալներն ընդունելու փուլը չենք կարողանում անցնել, հետեւաբար՝ նաեւ լուծել դրանք:

Հայաստանում շատ լուրջ խնդիր է նաեւ քննադատությանը միշտ բացասական արձագանքելը: Չկա կատարյալ մարդ, պետություն կամ բիզնես: Դու պետք է կարծիքներ լսես, պետք է կարեւորես քննադատությունը, որովհետեւ միայն այս դեպքում կկարողանաս ավելի լավը դառնալ: Մարդիկ մեր կոշիկները փորձարկելուց, գնելուց կամ տեսնելուց հետո ասում են՝ «ավելի լավ կլիներ այս դետալն այսպես անել», ես ասում եմ՝ «շնորհակալություն», իրենք պատասխանում են՝ «կներեք». ինչո՞ւ «կներեք», շնորհակալություն խորհրդի համար:

Նկատել եմ նաեւ, որ այստեղ մարդիկ եւ՛ անձնական, եւ՛ բիզնեսի առումով երկարաժամկետ ծրագրեր չեն կազմում: Բիզնեսի համար սա խիստ վտանգավոր է:

Կան դաշտեր, որոնցում ընդհանրապես բացակայում է վերահսկողությունը: Ռուսաստանը պատերազմ է սկսում ու մենք մի օր արթնանում ենք բնակարանների վարձակալության կտրուկ աճած գներով: Անձամբ իմ օրինակով՝ տանս համար վճարում էի 185 հազար դրամ, հիմա տեղեկացրել են, որ պետք է 300 հազար դրամ վճարեմ: Ինչպե՞ս, ինչո՞ւ՝ պատասխան չկա. կա՛մ վճարի, կա՛մ ազատի տունը: Հենց այս դեպքերում է, որ պետք է գործի պետությունը:

Ինչո՞ւ «Լեռնեցի»-ն չունի խանութ, որովհետեւ տրամաբանական արժեքով տարածք չենք գտնում ու չունենք որեւէ երաշխիք, որ վաղն այդ արժեքը չի կրկնապատկվի ու մենք ստիպված չենք լինի այն վճարելու համար բարձրացնել մեր արտադրանքի գինը:

Հայաստանում, իհարկե, դրական օրինակներ էլ տեսա: Մեր ժողովուրդը ստեղծող է, մտածողության առումով սահմանափակ չէ: Երբ համեմատում եմ Կիպրոսի հետ, այնտեղ մարդը գիտի՝ հաշվապահ է ու ամբողջ կյանքում զբաղվում է միայն դրանով, որեւէ այլ բան չի էլ փորձի նախաձեռնել: Իսկ այստեղ տեսնում եմ երիտասարդների, որոնք մասնագիտությամբ իրավաբան են, սեփական բիզնես ունեն, կողքից էլ աշխատում են լրիվ այլ ոլորտի մի ընկերությունում:

Յանա Շախրամանյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Читайте на 123ru.net

Новости 24/7 DirectAdvert - доход для вашего сайта

Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России

Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.

Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city

Росавиация: в Шереметьево нормализовалась ситуация с вылетами

За сутки в 10 российских регионах на водоемах утонули 49 человек, 7 из них дети

Йемобиль, летающие бегемоты и сумка-еж: фан-новости недели

Пять поморских семей представляют регион на всероссийском конкурсе «Это у нас семейное»

Музыкальные новости

Канал ТНТ объявляет о старте съемок нового спортивного шоу «Игры без границ»  

Размещение Пресс – релиза о Песни, Клипе, Книге, Концерте на Новостных сайтах. Рассылка Журналистам.

Губернатор Ведерников получил награду за работу псковского стенда на выставке «Россия»

Совладелец «ТЕХНОНИКОЛЬ» Игорь Рыбаков запустил на Дальнем Востоке бизнес-клуб «Эквиум»

Новости России

Сборная Узбекистана вернулась на родину с 36 золотыми медалями

Росавиация: в Шереметьево нормализовалась ситуация с вылетами

7 июля в истории Асбеста

За сутки в 10 российских регионах на водоемах утонули 49 человек, 7 из них дети

Экология в России и мире

Жара невыносимая +50, вкусно поесть не получилось, цены высокие, красоты особой нет: российской туристка поняла, что в эту страну она больше не хочет

Lemaire menswear весна-лето 2025

КАК АНТАГОНИСТ МОЖЕТ ИЗМЕНИТЬ МИР ИЛИ ИСТОРИЯ ОДНОГО МОСКОВСКОГО РЭПЕРА.

«Зрителей будет ждать неслабый аттракцион»: стартовали съемки продолжения сериала «Бедные смеются, богатые плачут»

Спорт в России и мире

Звезда «Гонки» Даниэль Брюль снимет байопик о немецком теннисисте Готфриде фон Крамме

Уроженка Москвы выбила с Уимблдона первую ракетку мира

Уимблдон. 6 июля. Сафиуллин начнет в 13 мск, Медведев доиграет вторым запуском, микст Маррея и Радукану пройдет на Центральном корте

Уимблдон. 5 июля. Алькарас сыграет первым запуском на Центральном корте, Синнер – последним

Moscow.media

Ограничивается движение большегрузов по трассе М-5 Урал в Самарской области

Tele2 модернизировала сеть на транспортных узлах по всей России

Совладелец «ТЕХНОНИКОЛЬ» Игорь Рыбаков запустил на Дальнем Востоке бизнес-клуб «Эквиум»

Челябинского экс-чиновника арестовали по делу о взятке в 10 миллионов рублей

Топ новостей на этот час

Rss.plus

За сутки в 10 российских регионах на водоемах утонули 49 человек, 7 из них дети

Пять поморских семей представляют регион на всероссийском конкурсе «Это у нас семейное»

Овощ, который убивает почки: в Европе его больше не едят

Якутянка написала книгу и самоиздала ее в Америке