Շնորհավորելով մոնթեականներին կրթօջախն ավարտելու կապակցությամբ՝ վարժարանի պետ Գեղամ Սարգսյանը հայտնել է, որ շրջանավարտների ավելի քան 80 տոկոսը ցանկություն է հայտնել հետագա ուսումը շարունակել Հայաստանի եւ արտերկրի բարձրագույն ռազմաուսումնական հաստատություններում, ինչը վարժարանի արդյունավետ գործունեության վառ ապացույցն է։ Շրջանավարտների շարքում նաեւ երկու աղջիկներ են, որոնք նույնպես որոշել են հետագա կրթությունը կապել հայրենիքի պաշտպանի մասնագիտության հետ։