«Ձեր երկրի՝ սոցիալ-տնտեսական զարգացման հաջողությունները ճանաչված են բոլորի կողմից։ Ադրբեջանը արժանի հեղինակություն է վայելում համաշխարհային ասպարեզում, կարեւոր դեր է խաղում միջազգային օրակարգի բազմաթիվ արդիական հարցերի լուծման գործում»,- ասված է Պուտինի ուղերձում Ադրբեջանի Անկախության օրվա կապակցությամբ, որը նշվում է մայիսի 28-ին։
Պուտինը նշել է, որ Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ դաշնակցային համագործակցության մասին հռչակագիրը, որը ստորագրվել էր 2022 թվականի փետրվարին, համապատասխանում է երկու ժողովուրդների շահերին։
«Հռչակագիրն, անկասկած, կնպաստի բոլոր ոլորտներում երկկողմ կապերի որակական ընդլայնմանը, ինչն ամբողջապես համապատասխանում է մեր բարեկամ ժողովուրդների շահերին»,- ասված է ուղերձում։