Այդ մասին վկայող լուսանկարն այսօր հրապարակվել է Խնկո-Ապոր գրադարանի ֆեսյբուքյան էջում:
Նուռի (Արման Դավթյանի) հեղինակած արձանը բացվել է 2013 թվականի ապրիլին:
Բրոնզաձույլ գրքերի եւ լուսամփոփի համադրությամբ «Ընթերցողի» արձանն ունի 2,1 մետր բարձրություն: Քանդակի բազկաթոռանման կառուցվածքը հնարավորություն է տալիս նստել վրան եւ լուսանկարվել:
Տարիներ առաջ Bravo.am-ին տրված հարցազրույցում Նուռն այսպես էր բացատրել արձանի մտահղացումը.
«Արձան կանգնեցնում են մեծ գործ արած մարդու հիշատակին, հազվադեպ էլ` նրա կյանքի օրոք: Քանի որ վստահ եմ` ընթերցողներ դեռ կան եւ այդքան հազվագյուտ չեն, որոշեցի ընթերցողի չքանդակել, եւ այն մարդը, որը կնստի գրքերի վրա, կդառնա ընթերցողը»: