«Վերջին շրջանում ամերիկյան դիվանագիտության գործողությունները երբեմն հարցեր են առաջացնում նրանց հոգեկան հավասարակշռության վերաբերյալ: Մեր սկզբունքային մոտեցումն այն է, որ ցանկացած նախաձեռնություն, որը նպաստում է խաղաղ կարգավորմանը, գերազանց է։ Բայց եթե խոսքը պրոֆեսիոնալների եւ մասնագետների մասին է, ապա պետք չէ գլորվել դեպի պոպուլիզմ, ի վերջո, սա լուրջ, տքնաջան աշխատանք է»,- ասել է Զախարովան՝ ճեպազրույցում պատասխանելով լրագրողի հարցին։
«Եթե Միացյալ Նահանգները պայքարում են խաղաղության համար, ապա, հավանաբար, անհրաժեշտ է դադարեցնել սադրանքները, որոնք հանգեցնում են հակամարտությունների սրմանը», - ՏԱՍՍ-ը մեջբերում է Զախարովայի այս խոսքերը:
«Ես անկեղծորեն հավատում եմ ինչպես հանրային դիվանագիտության, այնպես էլ քաղաքացիական հասարակությունից բխող նախաձեռնությունների ուժին, սակայն դրանք չպետք է օգտագործվեն որպես կոնյունկտուրային նպատակների հասնելու գործիք»,- ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակը։