Կառավարության լրատվական ծառայության հաղորդագրության համաձայն, Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ երկու երկրների գործընկերների միջեւ առկա են սերտ շփումներ, ինչը կարեւոր նշանակություն ունի փոխգործակցությանը նոր ազդակ հաղորդելու գործում:
Նա նաեւ կարեւորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանների հետ պարբերական հանդիպումներն ու շեշտել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործում վերը նշված ֆորմատի կարեւորությունը:
Սերգեյ Կոպիրկինը նշել է, որ ՌԴ նպատակն է անել ամեն ինչ երկկողմ դաշնակցային ու եղբայրական հարաբերությունների հետագա զարգացմանը նպաստելու համար: