Արագածոտնի մարզում ՆԳՆ ոստիկանության գվարդիայի և թեթև մարդատար մեքենայի մասնակցությամբ վթարի հետևանքով տուժած բոլոր քաղաքացիներն արդեն դուրս են գրվել հիվանդանոցից։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել են ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը։