Շիրակի վթարից տուժածներից մեկը տեղափոխվեց «Էրեբունու» վերակենդանացման բաժանմունք
Սանավիացիայի ուղղաթիռով Երևան՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք, տեղափոխվեց Շիրակի մարզում այսօր վթարի հետևանքով տուժածներից մեկը:«Ազատության» տեղեկություններով՝ նա 28 տարեկան կին է, վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:Նա միացված է արհեստական շնչառական ապարատին (ինտուբացված է):Շիրակի մարզի Աղին բնակավայրի մոտակայքում այսօր բախվել են «Bmw» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները, կա վեց զոհ:Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ վթարի հետևանքով տուժել է 11 քաղաքացի....