Ազգային ժողովի կողմից «Ընտրական օրենսգրքում» կատարած հապճեպ փոփոխությամբ արգելվեց կուսակցություններին օգտագործել անուններ, անձնանունն ընտություններին մասնակցելիս: Պարզ է՝ դա արվեց Սամվել Կարապետյանի անունով ընտրական դաշինքի գրանցումը թույլ չտալու համար: Ինչպես միշտ՝ քաղաքական դաշտը հիմնականում արձագանքեց ավելի շատ սուր հումորով, սարկազմով, Նիկոլ Փաշինյանի կողմից նոր արգելքների մասին երևակայություններով...