«Առավոտ»-ի հարցերին պատասխանել է «ՀայաՔվե» քաղաքացիական շարժման խորհրդի անդամ, արցախցի գործիչ Սայիդա Պողոսյանը։ -Այս փուլում դուք արցախցիների հետ հանդիպումներ եք ունենում մարզերում, ի՞նչ խնդիրներ են հիմնականում բարձրացնում մարդիկ։ -Արցախցիներն այսօր ավելի շատ ունեն աշխատանքի հետ կապված խնդիրներ։ Աշխատատեղերի բացակայությունն արցախցիներին ստիպում է լքել Հայաստանը, բայց արտագաղթի հստակ թվեր չունենք, քանի որ ՀՀ պետական մարմինները չեն