ՌԴ-ն ուզում է չեղարկել «Պռոշյանի կոնյակի գործարանի» լիցենզիան, գործարանը պնդում է՝ սխալ նույնականացում է արվել
Ռուսաստանի ալկոհոլի և ծխախոտի շուկան վերահսկող պետական մարմինը՝ Ռոսալկոգոլտաբակկոնտրոլը, ըստ ռուսական աղբյուրների, սկսել է «Պռոշյանի կոնյակի գործարան»-ի լիցենզիան չեղարկելու գործընթաց։ Սա նշանակում է, որ գործարանը կարող է զրկվել Ռուսաստանում իր արտադրանքը վաճառելու իրավունքից։
Ռուսական լրատվամիջոցները, հղում անելով Ռոսալկոգոլտաբակկոնտրոլին, նշում են, թե գերատեսչությունը չնախատեսված կարգով ստուգել է Ռուսաստան ներմուծվող կոնյակի նմուշներ ու ստանդարտների կոպիտ խախտումներ...