Փեզեշքիանը ձեռքբերում է անվանել Իրանի առաջարկած սկզբունքների ընդունումն ԱՄՆ-ի կողմից
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը արձագանքել է Թեհրանի և Վաշինգտոնի միջև հաստատված հրադադարին՝ ընդգծելով ազգային միասնության կարևորությունը։
X-ում հրապարակված գրառման մեջ նա նշել է. «Հրադադարը, որը հիմնված է Իրանի համար ընդունելի ընդհանուր սկզբունքների վրա, մեր նահատակված մեծ առաջնորդ Խամենեիի արյան արդյունքն է և ժողովրդի ներկայության ու դիմադրության հետևանքը։ Այսօրվանից մենք ավելի միասնական կլինենք՝ թե՛ դիվանագիտության, թե՛ պաշտպանության, թե՛ հանրային կյանքի տարբեր ոլորտներում»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Իրանի դեմ ռազմական գործողությունները երկու շաբաթով դադարեցնելու և բանակցություններ սկսելու մասին՝ հիմնվելով Իրանի ներկայացրած 10 կետանոց առաջարկի վրա։
The post Փեզեշքիանը ձեռքբերում է անվանել Իրանի առաջարկած սկզբունքների ընդունումն ԱՄՆ-ի կողմից first appeared on MediaLab Newsroom-Laboratory.