Իրանի հետ հակամարտությունում անսպասելի շրջադարձ է տեղի ունեցել։ New York Times-ը հաղորդում է՝ նախօրեի երեկոյան ԱՄՆ-ը և Իրանը համաձայնության են եկել երկշաբաթյա հրադադարի շուրջ: Դա տեղի է ունեցել մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ Թրամփը սպառնացել է ոչնչացնել Իրանի «ամբողջ քաղաքակրթությունը», եթե վերջինս չապահովի առևտրային նավերի անվտանգ անցումը Հորմուզի նեղուցով: