Ermenihaber/Orbeli.am. Միջազգային տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացումը դարձել է պետությունների տնտեսական մրցունակության և աշխարհաքաղաքական ազդեցության կարևորագույն գործոններից մեկը։ Այս համատեքստում Թուրքիան, լինելով Ասիայի և Եվրոպայի կապող օղակ, հետևողականորեն իրականացնում է երկաթուղային ենթակառուցվածքների ընդլայնման և արդիականացման քաղաքականություն։ Այս ռազմավարության առանցքում են ինչպես երկրի ներսում իրականացվող բազմամիլիարդ ներդրումային ծրագրերը, այնպես էլ հարևան պետությունների հետ ձևավորվող երկաթուղային նոր նախագծերը, որոնց թվում