Добавить новость


World News in Armenian


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Հայաստանը, անհրաժեշտությունից մղված, շարունակում է Ռուսաստանի հետ գործարքային հարաբերությունները. Նարեկ Սուքիասյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Քաղաքակրթական ու մշակութային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող, քաղաքական գիտությունների դոկտոր Նարեկ Սուքիասյանը

– Պարո՛ն Սուքիասյան, Փաշինյան-Պուտին հանդիպումից հետո չեն դադարում հնչել հայտարարություններ Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից՝ հատկապես ԵՄ-ԵԱՏՄ ընտրության մասով: Հաշվի առնելով թե՛ Փաշինյան-Պուտին հանդիպման ժամանակ հնչած, թե՛ դրան հաջորդած հայտարարությունները՝ ինչպե՞ս կգնահատեք ստեղծված իրավիճակը՝ Ռուսաստանը սպառնո՞ւմ է, թե՞ զգուշացնում Հայաստանին:

– ԵՄ-ԵԱՏՄ երկընտրանքի հարցը նոր չէ, և ոչ էլ նոր են Մոսկվայի հետ այս իշխանության ունեցած բարդ հարաբերությունները: Մինչ այս հնարավոր էր պահել այս բալանսը՝ առանց ռիսկերի մեծացման, որովհետև Հայաստանը հանրային դաշտում չէր քննարկում Եվրոպական միությանը Հայաստանի անդամակցելու հարցը: Այն սրվեց հատկապես «ԵՄ-ին Հայաստանի անդամակցելու գործարքի մեկնարկի մասին» օրենքն ընդունելուց հետո, որին հաջորդեցին մի շարք հավաստիացումներ, այդ թվում՝ իշխող ուժի ոլորտային նախարարների կողմից, թե Հայաստանը այսօր ԵԱՏՄ-ից դուրս գալու որևէ նպատակ չունի, ինչը ԵՄ-ին անդամակցելու անհրաժեշտ պայման է, քանի որ դա իրավատնտեսական հարց է՝ պետությունը չի կարող միաժամանակ լինել երկու մաքսային միությունների կազմում: 

Այդուհանդերձ, անցյալ տարվանից այս իրավիճակն ավելի լարվեց, ինչը պայմանավորված է մի քանի գործոններով՝ թե՛ վերջին ամիսներին Հայաստան-ԵՄ ավելի խորացող գործընկերությամբ, թե՛ անցյալ տարվա օգոստոսի 8-ից հետո արևմտյան այլ շահերի առաջմղմամբ տարածաշրջանում: 

Ամենագլխավոր հանգամանքն էլ Հայաստանի նախընտրական շրջանում գտնվելն է ու այս քաղաքական պատուհանից բոլոր դերակատարների՝ հնարավորինս օգուտներ քաղելու ցանկությունը: Իրադրությունն առավել սրվում է, երբ խոսք է բացվում ռուսական ռազմավարական կապիտալի հեռանկարների մասին Հայաստանում, մասնավորապես, «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցենսիոն կառավարման ապագայի մասին՝ այն կմնա՞ ռուսական վերահսկողության ներքո, թե՞ կփոխանցվի մեկ այլ պետության: Իրավիճակը կթեժանա այնքան, որքան հարցերն ավելի ուղիղ կվերաբերեն ռուսական տնտեսական-ենթակառուցվածքային շահերին Հայաստանում:

– Սպառնալիք, վերջնաժամկետ կա՞ն Ռուսաստանի կողմից Հայաստանին, ինչպես ոմանք ասում են:

– Պետք չէ սպասել որևէ կոնկրետ հայտարարության՝ հասկանալու, թե ինչ կարող է անել Ռուսաստանը, եթե համարի, որ Հայաստանը գործում է իր շահերին հակառակ:

– Այսինքն՝ հիմա Հայաստանը պետք է ընտրությո՞ւն կատարի:

– Չեմ կարծում, որ այսօր կարճաժամկետ հեռանկարում դրված է ընտրություն կատարելու մասին որևէ սուր հարց: Կարծում եմ, որ հանդիպման փակ հատվածում Կրեմլում տեղի են ունեցել մտքերի փոխանակում հենց երկկողմ սպասելիքների ու առաջնահերթությունների պարզաբանման մասին, այսինքն՝ վստահ եմ, որ ռուսական կողմը հայկական կողմից պարզաբանումներ է խնդրել թե՛ ԵԱՏՄ-ին անդամակցելու վերաբերյալ հայաստանյան ծրագրերի մասին, թե՛ նաև այլ ոլորտների: 

Չեմ կարծում, թե ԵԱՏՄ կամ ԵՄ երկընտրանքի հարցը ուղիղ դնում են՝ նկատի ունենալով առաջին հերթին հենց բուն գործընթացը, այլ ոչ թե դրա շուրջ շահարկումները: Իսկ շահարկումներ տեղի են ունենում թե՛ Մոսկվայում, թե՛ Երևանում՝ տարբեր քաղաքական նպատակներից ելնելով: 

– Պարո՛ն Սուքիասյան, այս պահի հայ-ռուսական հարաբերություններն ինչպե՞ս կբնութագրեք:

– Դրանք անհրաժեշտությունից մղված գործարքային տրամաբանության մեջ են, քանի որ առնվազն կարճաժամկետ հեռանկարում, քանի դեռ Հայաստանը չի դիվերսիֆիկացրել իր տնտեսական ուղղությունները համագործակցության և ռազմավարական մի շարք հարցերում և գտնվում է Ռուսաստանից կախման մեջ, ապա անհրաժեշտությունից մղված շարունակում է Ռուսաստանի հետ գործարքային հարաբերությունները, որոնք պայմանավորված են զուտ անհրաժեշտությամբ: Նույնն էլ Ռուսաստանի պարագայում է. Ռուսաստանն այսօր առաջնահերթ է համարում տնտեսական նպատակները, դրա համար էլ ավելի զգայուն է վերաբերվում ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցելու հարցին, քան՝ ՀԱՊԿ-ին:

– Երբ Փաշինյան-Պուտին հանդիպման ժամանակ Պուտինը կարևորեց գալիք ընտրություններում Հայաստանում քաղաքական բոլոր ուժերի մասնակցությունը, Հայաստանում սկսվեցին մեկնաբանություններ առ այն, թե Պուտինը բացահայտ միջամտություն ցուցաբերեց, ցույց տվեց, թե Սամվել Կարապետյանն «իր մարդն է»: Այս մասով ձեր մեկնաբանությունը ո՞րն է:

– Ռուսաստանի նախագահի այդ հայտարարությունը լավագույն ծառայությունը չէր, որ մատուցվեց այն ուժերին, որոնք հավակնում են իշխանության ու Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավման կամ պրոռուսական քաղաքականության, որովհետև այդ կարգի հարցերը հայ ընտրազանգվածի շրջանակներում բավական բացասական արձագանք են ունենում: Վստահ եմ, որ այս հայտարարությունը լիուլի օգտագործվելու է իշխող ուժի, արևմտամետ ուժերի կողմից, թե տեսեք, որ դա մեր ենթադրությունը չէր, այլ Ռուսաստանի նախագահը հայտարարեց, թե ով ում շահերն է սպասարկում:

– Պարո՛ն Սուքիասյան, Պուտինը ցանկանո՞ւմ է գործող իշխանության վերարտադրությունը, որովհետև հնչում են կարծիքներ, թե Փաշինյանն ունի Ռուսաստանի նախագահի աջակցությունը:

– Ռուսաստանը վարում է այնպիսի քաղաքականություն, որ իր շահերն այս տարածաշրջանում բավարարված կամ ապահովված լինեն: Մենք տեսնում ենք Ռուսաստանի կարմիր գծերն ու կարող ենք ենթադրել, թե որո՛նք են այդ երկրի շահերը, ու ինչ իշխանություն էլ այստեղ լինի, եթե բավարարի այդ շահերը, ապա Ռուսաստանն աշխատելու է այդ իշխանության հետ: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

The post Հայաստանը, անհրաժեշտությունից մղված, շարունակում է Ռուսաստանի հետ գործարքային հարաբերությունները. Նարեկ Սուքիասյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus