Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է Ռուսաստանում հնչած վերջին հայտարարությունները Ղարաբաղի տարածաշրջանի հետ կապված, հայտնում է Trend լրատվական գործակալությունը։ Հայտարարության մեջ նշվում է, որ Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի միջև ապրիլի 1-ին Մոսկվայում կայացած հանդիպման ընթացքում և դրանից հետո ռուս պաշտոնյաները հրապարակային քննարկումների ժամանակ բարձրացրել են հարցեր, որոնք, ըստ Բաքվի, վերաբերում են բացառապես Ադրբեջանի ներքին գործերին։