Երբ Փաշինյանը քաղաքում մի տեղ հայտնվում է, կրպակավաճառները, մանր առևտրով զբաղվողներն իրար գրում են՝ ձեր տարածքի դռները փակեք, մի երկու ժամով անհետացեք։ Այս մահաբեր իշխանության թիրախում արդեն 18 տարեկաններն են, երբ 5000-ից ավելի 18 տարեկաններ Եռաբլուրում են։ Մենք տեսանք, թե ինչպիսի հետևողական դաժանությամբ այս ռեժիմը պատժեց երկու եղբայրների, որոնց ամեն կիրակի կարելի էր տեսնել Սուրբ Աննա եկեղեցում՝ աղոթագիրքը ձեռքներին՝ աղոթք անելիս։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։