Վերջին տարիներին, մեր պետությունն ունեցավ ծանր կորուստներ, ենթարկվելով արտաքին ճնշումների և ներքին ապակողմնորոշումների: Գործող իշխանությունների սխալ քաղաքականության արդյունքում կորցրեցինք Արցախի հանրապետությունը, էթնիկ զտման ենթարկվեց Արցախը, Հայաստանի Հանրապետությունն հայտնվեց քաղաքական և հոգեբանական փակուղում։ Իշխանությունները որդեգրել են արտաքին ճնշումներին չդիմակայելու, քաղաքական ընդդիմախոսներին լռեցնելու, ազգային եկեղեցին կազմաքանդելու, պատմական անցյալից հրաժարվելու, պարտության հետ համակերպվելու վտանգավոր քաղաքականություն: