Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը հրապարակել է հայտարարություն՝ Դավիթ Մինասյանին ներկայացված մեղադրանքի և կալանավորման մասին Մարտի 29-ին Երևանի Սուրբ Աննա եկեղեցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ միջադեպի պատճառով կալանավորվել է 18-ամյա դպրոցական Դավիթ Մինասյանը։ Նա մեղադրվում է «խուլիգանության» և «պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու» մեջ։ Միջադեպը, որն ակնհայտորեն նախապես պլանավորված չէր և որևէ