«Նժար»-ի անդամները դատախազություն ներկայացրին հանցանքի մասին հաղորդում, որով գլխավոր դատախազից պահանջում են քրեական վարույթ նախաձեռնել հանրային հեռարձակողի կառավարումն ապահովող և հսկողություն իրականացնող խորհրդի և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կողմից ՀՀ օրենքների խախտմամբ իրականացվող գործունեության համար։ Նինա Կարապետյանցը հայտնեց, որ իրենց հաղորդումն առաջիկայում կհրապարակվի։