«Դավիթ եւ Միքայել Մինասյանները երկրում ստեղծված անհանդուրժողականության ու թշնամության մթնոլորտի զոհերն են, ամենաանպաշտպան զոհերը։ Իսկ նման մթնոլորտի ճարտարապետը Փաշինյանն է։ Հետեւեք նրա բառապաշարին, տեսեք մարդկանց հետ խոսելիս նրա շարժուձեւը, լսեք նրա ագրեսիվ ելույթները, քաղաքական դաշտի իր մրցակիցների նկատմամբ նրա վերաբերմունքը, եկեղեցու ու հոգեւորականների նկատմամբ նրա վերաբերմունքը եւ կհամոզվեք, որ անհանդուրժողականության ու ատելության ճարտարապետը նա է». Վարդան Հարությունյան