Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողները, իրացնելով Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունները, ապրիլի 1-ին Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի տներից մեկում հայտնաբերել և մարզային վարչություն են տեղափոխել 25-ամյա մի երիտասարդի։ Նա 2025 թվականի հուլիսի 18-ից հետախուզվում էր սպանության փորձի մեղադրանքով․ խափանման միջոցը՝ կալանք։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,