Добавить новость


World News in Armenian


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Ատելություն սերմանելը չի կարող անհետևանք մնալ. Նինա Կարապետյանց

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Նժար» սահմանադրական շարժման անդամ Նինա Կարապետյանցը

– Տիկի՛ն Կարապետյանց, Սուրբ Աննա եկեղեցու միջադեպի գործով կիրակի ձերբակալված Միքայել Մինասյանը ազատ արձակվեց: Խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ երկրից չբացակայելու մասին: Գևորգ Գևորգյանը ևս ազատ արձակվեց, խափանման միջոց է ընտրվել 5 մլն դրամ գրավը, իսկ Դավիթ Մինասյանին կալանավորելու համար միջնորդություն է ներկայացվել դատարան, գործը մակագրվել է դատավոր Մնացական Մարտիրոսյանին: Իրավաչափ համարո՞ւմ եք կատարվողը: 

– Ամենաանտրամաբանական, ամենաանհավանական գործն է, որը երևի վերջին շրջանում ես լսել եմ, թեև սպասելի էր: Կապել միմյանց չճանաչող մարդկանց խմբակային հանցագործություն իրականացնելու մեղադրանքով՝ նվազագույնն անտրամաբանական է, բարոյական ու մասնագիտական կողմն էլ բաց եմ թողնում: Նիկոլ Փաշինյանը բոլոր հնարավոր գործիքներով փորձելու է տպավորություն ստեղծել, որ ցանկացած մեկը, որ կհամարձակվի՝ առանց իր համաձայնության կամ նարատիվներից դուրս շնչել, արտաշնչել, պարտադիր կալանավորվելու է: Սա այն տրամաբանության մեջ է, որով Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է գնալ ընտրությունների, շատ կանխատեսելի էր: 

– Կալանավորման միջնորդությունը կբավարարվի՞:

– Մնացական Մարտիրոսյանը այս իշխանության սրտի միակ դատավորը չէ, արդեն պարզել ենք, որ այս իշխանությունը, ի տարբերություն նախորդների, մեծ թվով սրտի դատավորներ ունի, ու նրանք պատրաստ են ծառայություններ մատուցել Նիկոլ Փաշինյանին: Ինչ-ինչ կոմպրոմատների կամ այլ հանգամանքների գնով նրանք դեմ են գնում օրենքին ու իրենց խղճին:

Մնացական Մարտիրոսյանի պարագայում, ես վստահ չեմ, որ կալանքի միջնորդությունը կբավարարվի, որովհետև նա շատ փորձառու դատավոր է ու շատ լավ զգում է հանրային տրամադրությունները, իշխանության կայունությունը, վերարտադրվելու հնարավորությունը, հետևաբար Մնացական Մարտիրոսյանը շատ ճիշտ կգնահատի այս իշխանությունների վերարտադրության շանսերը, ուզում եմ հավատալ դրան: Կրկնում եմ՝ ավելի անհեթեթ, ավելի անհիմն քրեական գործ դժվար է պատկերացնել:

– Համաձայն չե՞ք հնչող այն կարծիքներին, որ երկրի ղեկավարին փորձել հարվածելը պետք է պատժվի, որ նման դեպքերը պետք է կանխվեն: 

– Բոլոր քրեական գործերը, կոնկրետ այս դեպքի մասին չէ խոսքը, պետք է դիտարկվեն ամբողջության մեջ, սա հետևանք է: Հազար անգամ, այդ թվում նաև ձեր հարթակից, մյուս բոլոր հարթակներից բոլորս, ադեկվատության մեջ մնացած իրավապաշտպանները խոսել ենք այն մասին, որ ատելություն սերմանելը չի կարող անհետևանք մնալ, որ սա ի վերջո գեներացվելու է, ու առաջին հարվածը ստանալու են իշխանությունները, իրենք են լինելու առաջին զոհը: Այս պահին իրենք ունեն իրենց խնդիրները լուծելու, պաշտպանվելու համար լծակներ, բայց դա հավերժ չէ, ու իրենց իսկ գեներացրած ատելությունը վերադառնալու է իրենց: 

Սա անխուսափելի գործընթաց է, ու ամեն անգամ մենք ստանալու ենք ավելի ծանր դեպքեր, իհարկե դատապարտելի են մարդկանց վրա հարձակվելը, թքելը: Երբ ամենօրյա ռեժիմով պղծվում է ամենը, ինչը հայկական է, չի կարող անպատասխան մնալ, դա ինչ-որ տեղից դուրս է գալու: Առանձին դրվագով չի կարելի նայել կատարվողին, Նիկոլ Փաշինյանը, իր թիմակիցներն ու սազանդարները բոլորիս տեռորի մեջ են պահում, հետևաբար սա չի կարող անհետևանք մնալ, սա զսպանակի պես սեղմվում է, բայց ինչ-որ պահի պատասխան լինելու է, չէ՞, սրան: 

– Տիկի՛ն Կարապետյանց, փաստորեն համոզվա՞ծ եք, որ իշխանությունը այս միջոցներով չի կարող շտկել առկա մթնոլորտը:

– Այս իրավիճակը հնարավոր է կանխել միայն մեկ տարբերակով, եթե ունենանք ազգային իշխանություն, որը նպատակ կդնի հանրային համերաշխություն բերել ներսում, որովհետև շատ լավ կգիտակցի, որ այս ատելության մթնոլորտը չի կարող հավերժ լինել: Այս փոխադարձ անվստահությունը, ատելությունը, լարվածությունը միայն կործանման են տանելու, օրենքով կարող են միայն տեռոր անել, բայց իրավիճակ փոխել չեն կարող: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

The post Ատելություն սերմանելը չի կարող անհետևանք մնալ. Նինա Կարապետյանց first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus