Հակոբ Բադալյանը գրում է. «Լավ, Ֆրանսիան պլանավորում է: Դա միշտ հնչում է շատ բարձրագոչ, ավելի տպավորիչ, քան այն, ինչ հետո տեղի է ունենում իրականում»: Այդ հայտարարության հեղինակը գիտե՞ք ով է: Հեղինակը Գերմանիայի կանցլեր Մերցն է, որն այդ խոսքերը ասել է գերմանական հեղինակավոր Frankfurter Allgemeine Zeitung թերթի կազմակերպած քննարկման ժամանակ: Մերցն այդպես է անդրադարձել հարցին, որ Ֆրանսիան պլանավորում է ռազմական նավեր ուղարկել Հորմուզի նեղուց: