ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում վերջին զարգացումների և իրավիճակի հանգուցալուծման հասնելու հնարավորությունների շուրջ: Նախարարներն անդրադարձ են կատարել հումանիտար բնույթի և բազմակողմ հարթակներում առկա հարցերի։ ՀՀ ԱԳՆ