Տարին հոբելյանական է «Տաղարան»-ի համար. հնագույն երաժշտության անսամբլը տոնում է իր 45-ամյակը, գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր` ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյան: Մոտ կեսդարյա պատմություն կերտած այս բացառիկ անսամբլը, իր տաճարային երաժշտությամբ, անտարբեր չի թողնում անգամ ամենաբծախնդիր հանդիսատեսին: Յուրաքանչյուր համերգի «Տաղարան» -ը ներկայանում է նոր շնչով, ժամանակին համընթաց, ակադեմիական բեմահարթակից հնչեցնելով 5-15-րդ դարերի հայ ազգային