ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունել է «Synopsys» ընկերության ճարտարագիտական գերազանցության խմբի ավագ փոխնախագահ Ռաջա Թաբեթին։ Հանդիպմանը մասնակցել են նաև ԲՏԱ նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը, «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանը և «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ տնօրեն Հովիկ Մուսայելյանը: Հանդիպման ընթացքում նախարար Մխիթար Հայրապետյանը նշել է, որ Հայաստանի կառավարության և «Synopsys»-ի միջև ձևավորված են