Добавить новость


World News in Armenian


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Ծափաթաղում 3-ամյա փոքրիկին սպանելու մեղադրանքով հայրը դատապարտվել է ցմահ ազատազրկման. Factor.am

Ծափաթաղ գյուղում սպանված հայտնաբերված 3-ամյա Տիգրանի հայրը դատապարտվել է ցմահ ազատազրկման։ Այս մասին FactorTV-ին հայտնեցին Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից. Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը՝ դատավոր Արտավազդ Կարապետյանի նախագահությամբ, վճռել է ցմահ ազատազրկման դատապարտել Արմեն Օվանեսովին։ Հիշեցնենք՝ 2025 թվականի հոկտեմբերի 27-ին հաղորդում էր ստացվել, որ Ծափաթաղ գյուղում կորել է 3-ամյա Տիգրան Օվանեսովը։

Փոքրիկն առողջական խնդիրներ ունեցող եղբոր հետ էր դուրս եկել խաղալու, ինչից որոշ ժամանակ հետո եղբայրը միայնակ էր տուն վերադարձել։ Եղբոր մասին հարցերին ի պատասխան միայն կոկորդը սեղմելու շարժումներ էր ցույց տվել։ Նոյեմբերի 2-ին հայտնաբերվել էր Տիգրանի մարմինը՝ տնից բավական հեռու՝ դաշտամիջյան հատվածում, որտեղ մինչ այդ փրկարարները որոնողական գործողություն արդեն իսկ իրականացրել էին։

Մեկ օր անց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել էր, որ նախնական տվյալներով երեխայի հայրը, խեղդամահ անելու ճանապարհով, սպանել է փոքրիկին։ Նույն օրը երեխայի հայրը ձերբակալվել, հաջորդ օրը կալանավորվել էր։ Տիգրանի 4 քույրերն ու եղբայրը տեղափոխվել էին ՀՕՖ-ի երեխաների աջակցության կենտրոն, ամիսներ անց՝ վերադարձվել ընտանիք։

Արմեն Օվանեսովին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ և 9-րդ կետերով՝ անօգնական վիճակում գտնվողի, անչափահասի սպանությունը մերձավոր ազգականի կողմից:

The post Ծափաթաղում 3-ամյա փոքրիկին սպանելու մեղադրանքով հայրը դատապարտվել է ցմահ ազատազրկման. Factor.am first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus