Իրանը Հորմուզի նեղուցով անցնելու թույլտվություն կտա միայն «ոչ թշնամական» երկրների նավերին
Իրանի իշխանությունները հայտարարել են, որ Հորմուզի նեղուցով անցնելու թույլտվություն կտան միայն «ոչ թշնամական» նավերին, որոնք իրենց հետ կհամակարգեն երթուղին,գրում է Financial Times-ը՝ հղում անելով Իրանի արտգործնախարարության նամակին, որն ուղարկվել է Միջազգային ծովային կազմակերպության անդամներին։
Նամակում նշվում է, որ Իրանը միջոցներ է ձեռնարկել՝ կանխելու Հորմուզի նեղուցի միջոցով «ագրեսորների և նրանց աջակիցների թշնամական գործողությունները»։ Ըստ նույն աղբյուրի՝ Միացյալ Նահանգների, Իսրայելի և...