«Արդրբեջանի ռեժիմի կողմից բռնի էթնիկ զտման հետևանքով Լեռնային Ղարաբաղից տեղահանված յուրաքանչյուր անձի պետք է վերաբերվել ապրումակցումով. մարդիկ թողել են տարիների ընթացքում իրենց ստեղծած տները, վտարվել են իրենց հարազատ բնակավայրերից, կտրվել են իրենց շրջապատից, ոչ թե սեփական կամքով, այլ սպառնալիքի, սպանվելու, սովի մատնվելու վտանգի հետևանքով: Եվ բռնի տեղահանվածների Հայաստանում ինտեգրման քաղաքականությունը թելադրում է, պահանջում է լինել միմիայն հարգալից, արժանապատվության հանդեպ հարգալից». Արթուր Սաքունց