Փաշինյանն ու Կոսը քննարկել են ԵՄ վիզաների ազատականացմանն առնչվող հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսն այսօր Երևանում քննարկել են ԵՄ վիզաների ազատականացման գործընթացին առնչվող հարցեր, հայտնում են կառավարությունից: Թե մասնավորապես ինչ է քննարկվել, չի նշվում:
Նրանք, ըստ կառավարության, խոսել են նաև մի շարք այլ հարցերի մասին, ինչպես օրինակ ՀՀ–ԵՄ համագործակցության օրակարգի ընթացքը, տնտեսական և ներդրումային ծրագրերի ընդլայնման հնարավորությունները:
Կոսն ասել է, որ ԵՄ-ն բարձր է գնահատում Հայաստանի կողմից իրականացվող...