Արտավազդը նաեւ մեծ հայրենասեր էր։ Արցախյան այս պատերազմը որ սկսվեց, հենց առաջին օրվանից ինքն այնտեղ էր ու համարյա հետ չէր գալիս Հայաստան։ Մնում էր այնտեղ։ Ինչքա՜ն մարդկանց, ինչքա՜ն երեխաների կյանք է փրկել ու պատկերացրեք՝ մինչեւ վերջ էլ նա մնաց այնտեղ։