Ադրբեջանի կողմից հայ սպա Գուրգեն Մարգարյանին դաժան սպանության ենթարկած Ռամիլ Սաֆարովի ազատ արձակմանը և հերոսացմանը վերաբերող գործի առնչությամբ ԵԽ Նախարարների կոմիտեն մտահոգություն է հայտնում, որ Ադրբեջանը չի կատարում այս գործով ՄԻԵԴ վճիռները, չի վճարել հայտատուների փոխհատուցումը, Ադրբեջանի նախագահի աշխատակազմի կայքից չեն հեռացվել հանցագործ Սաֆարովին ներում շնորհելու և նրան ազատ արձակելու օգտին ներկայացված նամակները։