Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով կլինի Օմանում. ԱԳՆ
Մարտի 17-19-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով կլինի Օմանում։ Այս մասին տեղեկացնում են ԱԳՆ-ից:
Ծրագրված է հանդիպում Օմանի Սուլթանության ԱԳ նախարար Բադր բին Համադ բին Համուդ Ալ-Բուսաիդիի հետ։
Օմանի մայրաքաղաք Մասկատում տեղի կունենա ՀՀ ռեզիդենտ դեսպանության պաշտոնական բացումը։
Նախատեսված է նաև արաբական երկրներում հավատարմագրված դեսպանների հավաք։
The post Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով կլինի Օմանում. ԱԳՆ first appeared on MediaLab Newsroom-Laboratory.