Սիրելի՛ քաղաքացիներ, հարգելի՛ գործընկերներ, Շնորհավորում եմ Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ։ Այս օրը կարևոր առիթ է ևս մեկ անգամ ընդգծելու սպառողների իրավունքների պաշտպանության, արդար և թափանցիկ առևտրի միջավայրի ձևավորման, ինչպես նաև որակյալ և անվտանգ ապրանքների ու ծառայությունների հասանելիության կարևորությունը։ Սպառողների իրավունքների պաշտպանությունը հանդիսանում է ժամանակակից տնտեսական քաղաքականության կարևոր բաղադրիչներից մեկը։ Պետության առաջնահերթություններից է ապահովել