Մարտի 13-ին Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության և Սյունիքի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններ ստացան մաքսանենգ ճանապարհով ներկրված ապօրինի թմրանյութի մասին։ Ըստ տեղեկությունների՝ օտարերկրացի 41-ամյա տղամարդն Իրանից Հայասատան էր տեղափոխել առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 22 կգ թմրամիջոցով պարկ, որը պահել էր Մեղրի քաղաքի վարչական տարածքում և նախատեսում էր հետագայում իրացնել Հայաստանի տարածքում։