Добавить новость


World News in Armenian


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Ակնհայտ է, որ Եկեղեցու նկատմամբ իրականացված գործողությունները հարցեր են առաջացնում նաև արտասահմանում․ Գրիգորյանը՝ Փաշինյանի ելույթի մասին

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի նախագահ, քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը 

-Պարո՛ն Գրիգորյան, Եվրոպական խորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթն ինչպե՞ս կգնահատեք: Արցախի վերաբերյալ արված հայտարարությունները հետագայի համար ի՞նչ ռիսկեր են պարունակում:

-Ելույթի արցախյան հատվածում նորություն չկար, մեծ հաշվով նա կրկնեց ԵԽԽՎ-ում ելույթը: Ես այն ժամանակ էլ էի նշել, հիմա էլ եմ նշում, որ չեմ հասկանում, թե ո՛րն է ընդհանրապես այդ ամբիոնից նմանատիպ թեմաներով խոսելու իմաստը: Ակնհայտ է, որ կարճաժամկետ, միջնաժամկետ ապագայում Արցախի հարցի շուրջ որևէ էական զարգացում դժվար է ակնկալել ու, ընդհանուր առմամբ, ամեն անգամ այդ արձանագրումն անելը կասկածներ է առաջացնում՝ հատկապես եթե հաշվի առնենք, որ Ադրբեջանը շարունակում է ակտիվ պահել Արևմտյան Ադրբեջանի խոսույթը, տարբեր կազմակերպությունների է ֆինանսավորում՝ այդ թեմայով համաժողովներ և այլ միջոցառումներ կազմակերպելու համար, իսկ հայկական կողմից մենք տեսնում ենք այդ պրոակտիվությունը, որի պաճառներն ինձ հայտնի չեն:

-«Հայաստանը պատրաստ է հենց այսօր գործող ենթակառուցվածքներով՝ Կոռնիձոր-Գորիս-Եղեգնաձոր-Երասխ երթուղով, ապահովել Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև ավտոմոբիլային կապը», նույն ելույթի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: Այս առաջարկը ի՞նչ նպատակ է հետապնդում:

-Ադրբեջանին արված այդ առաջարկը հետաքրքիր էր ինձ համար, կարծում եմ, սա կապված է Իրանի կողմից Նախիջևանում գտնվող այդ օդանավակայանը թիրախավորելու հետ, այս ամիս պետք է գործարկվեր այսպես կոչված Արաղի միջանցքը, որն Ադրբեջանին թույլ կտար նաև Իրանի տարածքով ավելի հեշտ ու հարմարավետ ճանապարհներով հասնել Նախիջևան, բայց պատերազմի պատճառով մենք տեսնում ենք, որ որոշակի լարվածություն էր առաջացել, որը կարծես թե ինչ-որ չափով շտկվել է: 

Հայաստանը հիմա կարծես թե օգտագործում է կամ փորձում է օգտագործել այդ իրավիճակը՝ առաջ տանելու այն գաղափարները, որոնք հնչեցվել էին վերջին տարիների ընթացքում, որոնք այսպես կոչված «Խաղաղության խաչմերուկի» մաս էին հանդիսանում: Երևի մտածողությունն այն է, որ Ադրբեջանն այս փուլում, երբ Նախիջևանը մեկուսացման կամ առնվազն Ադրբեջանի հետ ցամաքային կապը կորցնելու վտանգի առաջ է կանգնած, Հայաստանը փորձում է օգտագործել հենց այդ գործոնները ապաշրջափակման վերաբերյալ իր պատկերացումներն առաջ տանելու համար: 

– Ադրբեջանը կընդունի՞ այդ առաջարկը:

– Դժվար է ասել, ամեն ինչ կախված է լինելու, թե որքանով կայուն է լինելու Իրանի տարածքով Նախիջևանի կապը: Ադրբեջանի համար, այնուամենայնիվ, կարևոր է լինելու TRIPP-ի գործարկումը, ու միայն դրանից հետո, կարծում եմ, դիտարկելու են այլ ճանապարհների ապաշրջափակումը, մյուս կողմից՝ այդ հարձակմանը հաջորդած առաջին իսկ օրերի ընթացքում Ադրբեջանի իշխանությունների հետ շփվող, նրանց հետ սերտ հարաբերությունների մեջ գտնվող ադրբեջանցի որոշ փորձագետներ գրում էին, որ գուցե պետք է Հայաստանի հետ հրատապ քննարկումներ անցկացնել՝ մարդասիրական միջանցքներ տրամադրելու վերաբերյալ, ուստի այդ հավանականությունը չպետք է ամբողջովի բացառել:

– Պարո՛ն Գրիգորյան, այդ նույն ելույթում Նիկոլ Փաշինյանը, խաղաղության գործընթացի համատեքստում, խոսեց ներքաղաքական որոշ դեպքերի մասին, Հայ Առաքելական Եկեղեցու որոշ հոգևորականների ըստ էության մեղադրեց խաղաղության գործընթացը խոչընդոտելու մեջ: Ի՞նչ մեսիջ և ո՞ւմ էր ուղղում այդ հայտարարությամբ Փաշինյանը:

-Ակնհայտ է, որ Եկեղեցու նկատմամբ վերջին ամիսներին իրականացված գործողությունները հարցեր են առաջացնում նաև արտասահմանում, նաև մի շարք կազմակերպություններ արձանագրել են օրենքի գերակայության այն խախտումները, որոնք կիրառվել են Հայաստանում: Փաշինյանը եվրոպացիների համար հասկանալի լեզվով և հասկանալի նարատիվներով փորձել է ներկայացնել այդ հակամարտությունը Եկեղեցու հետ, եթե ի սկզբանե խոսում էր տարբեր ուխտերի խախտման մասին, ասում էր, որ եկեղեցականները Ռուսաստանի ԿԳԲ–ի գործակալներ են, հիմա նոր մեղադրանք է առաջ քաշում, որ նրանք փաստացի դարձել են պատերազմի կուսակցություն կամ պատերազմի կուսակցության կարկառուն դեմքերից մեկը: 

Կարծում եմ, որ այս խոսույթն ընկալելի է եվրոպացիների համար, ու նա կարողացել է նրանց համար ընկալելի նարատիվներով փաթեթավորել իր դիրքորոշումներն ու չեզոքացնել նաև այն քննադատությունները, որոնք հնչում են անկախ կազմակերպությունների ու անկախ մարմինների կողմից: Հաշվի առնելով, թե ինչպես ընդունվեց այդ ելույթը Եվրախորհրդարանում, կարծում եմ, որ դա հաջողված փորձ էր՝ իշխող ուժի ու իր տեսանկյունից: 

-Հայաստանի նոր Սահմանադրության տեքստում Անկախության հռչակագրին հղում չպետք է լինի, ասել է Նիկոլ Փաշինյանը: Ստացվում է, որ գործող իշխանությունը կատարում է Ադրբեջանի հերթական պահա՞նջը, թե՞ սա իսկապես այս իշխանության որդեգրած քաղաքականությունն է:

-Ակնհայտ է, որ այս օրակարգն ի սկզբանե ադրբեջանական էր, Սահմանադրության փոփոխության մասին որևէ խոսակցություն չէր լինի, եթե չլիներ Ադրբեջանի այդ պահանջը: Հայաստանում իհարկե տարբեր մարդիկ, այդ թվում՝ փորձագիտական դաշտում, փորձում են սա ներկայացնել ներքին գործընթաց, նույնիսկ փորձում են թիրախավորել այն մարդկանց, որոնք խոսում են իրականության մասին, բայց ի սկզբանե պարզ էր, որ սա միմիայն Ադրբեջանի պահանջի հետ կապ ունի: Որ իշխանությունը պատրաստ էր գնալ այդ ճանապարհով, առաջին անգամ չէ, որ լսում ենք, վերջերս նույնիսկ Ալիևը հայտարարեց, որ կա փոխըմբռնում այս հարցում: 

-Պարո՛ն Գրիգորյան, գործող իշխանության այս քաղաքականությունը, թե ամեն բան պետք է անենք, որ հարևաններին, իրենց խոսքով ասած՝ չգրգռենք, որքանո՞վ է երաշխավորում խաղաղության պայմանագրի կնքումը:

-Միգուցե կնքվի այդ պայմանագիրը փոփոխություններից հետո, եթե դրանք կատարվեն, բայց այդ պայմանագիրն ինքնին չի կարող երաշխավորել խաղաղությունը: Այդ հարցում այլ գործընթացներ են կարևոր, մասնավորապես, TRIPP-ի իրագործումը, արդյոք՝ առանց որևէ հակասությունների, հատկապես ադրբեջանական կողմի, այն, ինչ արձանագրվել է մասնավորապես վերջին փաստաթղթում, կիրագործվի՞, ինչքանո՞վ ներգրավված կլինի ԱՄՆ հաջորդ վարչակազմը այս գործընթացում: 

Կարճաժամկետ ու միջնաժամկետ կտրվածքով տարածաշրջանում, այնուամենայնիվ, որոշակի կայունություն հաստատվել է, որովհետև Ադրբեջանը իր բոլոր ռազմավարական նպատակներին հասել է, ու այդ առումով, չեմ կարծում, թե արժի ակնկալել իրավիճակի ակտիվ սրում հենց ադրբեջանական կողմից: Մյուս կողմից էլ՝ Բաքուն մշտապես պահպանում է նաև այլ տեսակի գործիքակազմ, ու այն հանգամանքը, որ այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի խոսույթը հետին պլան չի մղում, խոսում է նաև այ մասին, որ այնտեղ տարբեր սցենարների են նախապատրաստվում:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

The post Ակնհայտ է, որ Եկեղեցու նկատմամբ իրականացված գործողությունները հարցեր են առաջացնում նաև արտասահմանում․ Գրիգորյանը՝ Փաշինյանի ելույթի մասին first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus