Քննչական կոմիտե հրավիրելու մասին աշխարհիկ անդամներին տեղեկացրել են նիստն սկսվելուց ընդամենը 10-20 րոպե առաջ, երբ գրեթե բոլորը գտնվում էին Մայր Աթոռում։ Ընդ որում, քննիչներին բացատրվել է, որ կարող են ներկայանալ նիստից անմիջապես հետո, սակայն անմիջապես հիշեցին, որ խոսքն «անհետաձգելի քննչական գործողության» մասին է։