Հայաստանում «Ռուսաստանը ձեզ հետ է» ծրագրի շրջանակներում շարունակվում է բռնի տեղահանված արցախցիների աջակցությանն ուղղված լայնածավալ հումանիտար ակցիան։ Նախագիծն իրականացնում է «Եվրասիա» ԻՀԿ-ն՝ «Ռուսական հումանիտար առաքելություն» հետ համատեղ և «Ռոսսոտրուդնիչեստվոյի» աջակցությամբ։ Ակցիան ընդգրկել է Հայաստանի բոլոր մարզերը։ Այժմ կամավորներն աշխատում են Երևանում, որտեղ սննդի փաթեթներ և առաջին անհրաժեշտության պարագաներ է ստացել ավելի քան 1000 ընտանիք։