Իրենց պաշտոնական տեղեկացմամբ պատճառը շինարարությունն է՝ հուշահամալիրի նորոգման հետ կապված գնում է, բայց պայմանագիրը նախարարության հետ է. թանգարանի տնօրինության հետ չէ: Էդիտա Գզոյանը հնարավորություն չունի լուրջ վերահսկողություն ունենալու շինարարության վրա, ու շինարարների հետ միշտ խնդիրներ կային: Կարծում եմ՝ նախարարությունը եւ իշխանությունը ենթադրել է, որ նա պրոբլեմ ուներ՝ կապված կազմակերպական խնդիրների հետ: