Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ «Apollo Strategic Communications»–ի մայր ընկերությանը՝ «RSK Group»-ին է պատկանում «Azerbaijan Environment and Technology Centre» Ltd» դուստր ընկերությունը, որը լայնածավալ ծրագրեր է իրականացնում Ադրբեջանում, մասնավորապես Կասպյան տարածաշրջանում, իսկ «Apollo»-ն իր գրանցումից ի վեր՝ 2009 թվականից, գործել է մի քանի անվանումներով՝ «Red Public Relations Limited» և «Apollo Public Relations Limited»։