Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում մեկնարկել են առաջիկա ընտրություններին նախապատրաստական գործընթացները, և արդեն իսկ պարզ է դառնում, որ գործող պատգամավորների մի զգալի հատված հաջորդ խորհրդարանում չի լինի։ «Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրության համաձայն՝ ՔՊ խմբակցության առնվազն 29 պատգամավոր փաստացի դուրս են մնում հաջորդ խորհրդարանի կազմից։ Նրանցից մի մասը հայտարարել է, որ այլևս չի առաջադրվելու, մի մասին կուսակցությունը