Արցախ TV. Վերապրում. Անահիտ Գրիգորյանը ծնվել է Արցախի Ասկերանի շրջանի Սարուշեն գյուղում: Ստեփանակերտում մանկավարժական կրթություն ստանալուց հետո վերադարձել է հայրենի գյուղ և սիրելի Գենադիի հետ ընտանիք կազմել: Երիտասարդների բոլոր երազանքները կապված էին գյուղի և հայրենի հողի հետ: 2020 թվականի պատերազմը խամրեցրեց այդ երազանքների բոլոր գույները, բայց չհուսահատեցրեց Անահիտին ու Գենադիին: Նրանք մնացին Սարուշենում մինչև ողբերգական