Որքան էլ ես փորձում եմ խնայել նյարդերս եւ չհանդիպել ՔՊ «ներքին քարոզարշավի» նկարներին ու տեսագրություններին, դրանք, սոցցանցերը թերթելիս, «բուսնում են» աչքիս առաջ: Հավանաբար՝ գովազդային հիմունքներով: Եվ ես ստիպված եմ դիտել սնունդ ընդունող ՔՊ-ականների հակագեղագիտական լուսանկարները, ինչպես նաեւ՝ «հասարակ ժողովրդի» եւ իրենց «թագավորի» հանդիպման կադրերը: Պարզ է, որ Փաշինյանի քարոզչության թիրախը որոշակի մտավոր մակարդակ ունեցող զանգվածն