Մոսկվայում ավարտվեց շախմատի «Աերոֆլոտ Օփեն» ավանդական միջազգային փառատոնը։ Ինը հնարավորից վաստակելով 7,5 միավոր՝ հաղթող ճանաչվեց ռուսաստանցի գրոսմայստեր Յան Նեպոմնյաշչին։ Նրանից մեկ միավոր հետ մնացին եւ 2-րդից 16-րդ տեղերը բաժանեցին 15 շախմատիստներ: Նրանց շարքում են Հայաստանի ներկայացուցիչներ Հայկ Մարտիրոսյանը եւ Արամ Հակոբյանը։ Շանթ Սարգսյանը 6,0 միավորով 169 մասնակիցների մեջ բավարարվեց 21-րդ հորիզոնականով։ Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ