Վարդան Ղուկասյանը ևս երկու ամիս կմնա կալանքի տակ
Կաշառքի համար մեղադրվող Գյումրիի ընդդիմադիր քաղաքապետը ևս երկու ամիս բանտում կմնա: Դատավորն այս որոշումը կայացրեց՝ դատախազների ու փաստաբանների հակադիր հիմնավորումները լսելուց հետո:
Մեղադրող կողմը պահանջում էր կալանքը ևս երեք ամսով երկարացնել՝ պնդելով, որ, օրինակ, ազատության մեջ վկաների վրա ազդելու ռիսկը պահպանվում է. «Կալանքի ժամկետը պետք է երկարաձգվի երեք ամիս ժամանակով, որովհետև ես կարծում եմ՝ դա այն ժամանակն է, որի ընթացքում հնարավոր է մենք արդեն հետազոտած լինենք ապացույցները, հարցաքննած...