Իրանի, ԱՄՆ-ի ու Իսրայելի միջև սկսված պատերազմը Հայաստանի համար շատ վտանգավոր է՝ սկսած անվտանգային իրավիճակից մինչև տնտեսական անվտանգություն։ Եթե ռազմական գործողություններն ավելի մասշտաբային բնույթ կրեն, Հայաստանը կունենա փախստականների ներհոսք, որին ուղղակի ի վիճակի չէ դիմակայել։ Այս մասին գրել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը: