«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանը, անդրադառնալով առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի՝ ՔՊ-ի կողմից առաջադրված թեկնածու Վանիկ Օհանյանի հավաստիացումներին, ասաց․ «Երբ ասում եք՝ Վարդենիսում հիվանդանոց կառուցվում է, ասեմ, որ այդ հիվանդանոցը չի կառուցվում։ Նախագծանախահաշվարկային փաստաթուղթը պատրաստ է, և ասում են՝ հողի խնդիր կա»։